|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․
«Տավուշի մարզում ոստիկանության պարեկային մեքենան անզգուշաբար հարվածել է ճանապարհին հայտնված կովին։ Խաչատուր Սուքիասյանի անվան հետ կապվող ապահովագրական ընկերությունը վթարի մեղավոր է ճանաչել կովին, քանի որ այդ կովն անցել է ճանապարհի չթույլատրված մասով։
Այլ կերպ ասած՝ կովը մեղավոր է, որ հետիոտնային անցումով չի անցել ճանապարհը։
Վթարի կողմեր են ճանաչվել ոստիկանության պարեկը և կովը։
Հիմա ոստիկանի մեղքով վթարի պատճառով որոշվել է 2,4 մլն դրամով տուգանել կովին, բայց քանի որ կովը սատկել է, պիտի տուգանվի կովի տերը։
Գործը մտել է դատարան։
Փաստաբանների համար հետաքրքիր գործ է։ Տեսնենք, թե ով կստանձնի ոստիկանի ու կովի այս հույժ կարևոր դատավարությունը»։