|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Գիշերը, դիմելով իր ժողովրդին, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն հայտարարել է, թե Պակիստանը աննախադեպ հաղթանակ է տարել և որ պակիստանյան բանակն մեծ արհեստավարժությամբ կարողացել է աննախադեպ հարվածներ հասցնել Հնդկաստանին։
Սակայն արդյո՞ք այդպես է, և արդյո՞ք Հնդկա-պակիստանյան հակամարտությունը կարող է ավարտվել այնպես, ինչպես պատկերացնում են Պակիստանում։
Հնդկական կողմում պետք է նկատենք, որ բոլորովին այլ հաշվարկներ են նշմարվում և դրանք առավել երկարաժամկետ հեռանկարին են վերաբերվում։
Այս փուլում եթե հնդկական կողմը ջրային ռեսուրսների կառավարման նախորդ` 1960 թ.-ի պայմանավորվածություններից հրաժարվի և ջրային հոսքերը` հատկապես Ինդոսի, սահմանափակի դեպի Պակիստան, ապա իսկապես չափազանց ծանր վիճակ կլինի Պակիստանի գյուղատնտեսության համար։
Հեռանկարում նաև Պակիստանի մասնատման հարցն է լինելու ակտուալ, եթե Հնդկաստանում պահպանվեն այն ազգայնական տրամադրությունները, որոնք այսօր առկա են»։