|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը:
«Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին:
Այսօր՝ ագրեսոր թշնամու դեմ Արցախյան ազատամարտում հերոսաբար պայքարած և ազգային բանակի միջուկը դարձած Երկրապահի, ինչպես նաև 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Ստեփանակերտի պաշարման ավարտի օրը, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին,
Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին», - գրված է հաղորդագրության մեջ: