|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հակակարկտային կայանների հարցը լուծեք, մի տեղ ասում են մարտկոց չկա, մի տեղ գազը լիցքավորած չի։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ուժեղ կարկուտից տուժած ֆերմերների փոխհատուցման համար»,- այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ երեկ Արտաշատի շրջանի Քաղցրաշեն գյուղում տեղի ունեցած հորդառատ կարկուտը լուրջ վնասներ է հասցրել գյուղատնտեսական բերքին։ Տեղացիները հայտնում են, որ կարկտահարության պահին հակակարկտային կայանները չեն գործել, ինչի հետևանքով վնասվել են դաշտեր ու այգիներ։
Մանրամասան՝ տեսանյութում