|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Ինչ-որ մեկը դեռ կասկածում է՞, որ մի օր էլ փողոցում կամ ԱԺ-ում Փաշինյանը գրպանից զենք կհանի ու «հանուն ինքնիշխանության»` մարդ կսպանի:
Սրանք երկիրը վաղուց փորձադաշտի են վերածել ու կարծում եմ, որ այլևս զարմանալու բան չկա:
Կա դրված մեկ նպատակ. ինչ գնով էլ լինի` պահել իշխանությունը: Ու այս ճանապարհին երկրի նախաձեռնողականությունն էլ կզիջեն, ինքնիշխանությունն էլ, տարածքային ամբողջականությունն էլ: Պետք լինի՝ երկիրը արյան գետերի էլ կվերածեն, միայն թե պահեն աթոռը:
Մեր երկրում շատերը գիտեն այս պարզ ճշմարտությունը: Սա ասում եմ նրա համար, որ իշխանություն փոխելու համար պետք է մտքում/գլխում ունենալ ճիշտ ախտորոշում և շարժվել այդ տրամաբանությամբ»: