|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է․ Ջրային կոմիտեի նախկին նախագահ, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գեւորգյանի խափանման միջոցը վերջերս փոխվել է։ Վահագն Գեւորգյանը, հիշեցնենք, մեղադրվում է կոռուպցիոն հանցանքների մեջ: Նրան դեկտեմբերի 20-ին ազատել էին զբաղեցրած պաշտոնից, իսկ դեկտեմբերի 26-ին` ձերբակալել: Դատարանը նրա նկատմամբ երկամսյա տնային կալանք էր սահմանել։ Գեւորգյանի խափանման միջոցն օրերս փոխվել է` պաշտպանական կողմի միջնորդությամբ։ Բանն այն է, որ մահացել է Գեւորգյանի հայրը, եւ որպեսզի որդին կարողանա մասնակցել հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին, պաշտպանական կողմը միջնորդությամբ է հանդես եկել, եւ դատարանը վարչական հսկողություն է սահմանել նրա նկատմամբ։ Գեւորգյանը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմեց 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո` Ջրային կոմիտեի նախագահ նշանակվելով 2021թ. դեկտեմբերի 17-ին։