|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան, հրապարակելով ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Մարտիրոսյանի և փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի լուսանկարները, գրել է․
«Որոշ երկրներում մեծանում են գնդակին հարվածելով: Հայաստանում մեծանում են` ծանրաձողը բարձրացնելով։
Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, այն ժառանգություն է, հպարտություն և ուժ՝ շարժման մեջ»։
Հիշեցնենք՝ Քիշնևում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշային կարգում Գարիկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց, Սիմոն Մարտիրոսյանն՝ արծաթե։