|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ-ում․ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «իմ կարծիքով նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին» հայտարարությանը, «Հայաստան» խմբակցության պատգաամովր Արթուր Խաչատրյանն ասաց. «Փաշինյանը որոշում է այն, ինչ Ալիևը թույլ է տալիս որոշել, մասնավորապես, հեծանիվ քշել ու սոխով ձվածեղ պատրաստել. մնացած ամեն ինչը որոշվում է Բաքվում ու պարտադրվում է Երևանին: Անկախության հռչակագիրը մեր պետության ստեղծման անկյունաքարն է եղել, հռչակագրի ոգով է կերտվել մեր պետությունը, արձանագրել հաջողություններ: Այս Հանրապետության հիմնական ձախողումը որ եղել է, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն է եղել: Դա ուղղակիորեն Ադրբեջանի պահանջն է ու Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, որպեսզի պահի իր իշխանությունը»: