|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը գրում է.
«Սիրելի գյումրեցիներ,անձամբ իմ և «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անունից շնորհավորում եմ ձեզ`համայնքային իշխանություն ձևավորելու կապակցությամբ։
Վարդան Ղուկասյանին շնորհավորում և ցանկանում եմ բարի երթ ու պտղաբեր աշխատանք` հանուն Գյումրու պատվախնդիր ժողովրդի։
Ավագանուն մաղթում եմ խոհեմություն և կամք` մեծ ու փոքր խնդիրները համերաշխությամբ լուծելու ճանապարհին։
Հայ ժողովուրդի միասնական կամքին բռնանալու ու ընտրողների քվեի նկատմամբ ցանկացած ձևախեղում միշտ բերելու է հակազդեցության ,ցասման ու տրամաբանական ավարտի,ինչքան էլ որ այդ ուղին լինի դժվար ու անհարթ։Համբերություն ու հաղթանակ բոլորիս։
Աստված օգնական մեր ժողովրդին»։