|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համատեղ զորավարժություն երկու երկրների սահմանային գոտում: Այս մասին հայտնում է իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին։
«Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները 2025թ. ապրիլի 10-ից 11-ը, «Խաղաղության զորավարժություն» անվանումով համատեղ զորավարժություն կանցկացնեն երկու երկրների սահմանային գոտում։
Այս զորավարժությունը նախատեսված է սահմանների անվտանգության ամրապնդման, երկու երկրների զինված ուժերի՝ հնարավոր սպառնալիքներին դիմակայելու պատրաստվածության, կայուն խաղաղության պահպանման և պաշտպանական ու ռազմական համագործակցության բարձրացման նպատակով: Այն կիրականացվի միաժամանակ սահմանի երկու կողմերում՝ միասնական հրամանատարության ներքո։
Երկօրյա այս համատեղ զորավարժությունը ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառությունը՝ երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանում խաղաղության ապահովման ու անվտանգության հաստատման նկատմամբ»,- հրապարակած տեսանյութին կից գրել է նա։