|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին այցելել Վաշինգտոն և հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու մաքսատուրքերի հարցը, ինչպես նա իրավիճակը Գազայի հատվածում և Իրանում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նեթանյահուն կարող է դառնալ առաջին օտարերկրյա առաջնորդը, ով անձամբ կհանդիպի Թրամփի հետ՝ փորձելով բանակցել իր երկրի մաքսատուրքերը հանելու վերաբերյալ գործարքի շուրջ։ Իսրայելի վարչապետը ցանկանում է փոխըմբռնման հասնել Թրամփի հետ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու վերաբերյալ, եթե դիվանագիտությունը անզոր լինի»,-ասված է հաղորդագրության մեջ: