|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Իրանի անվտանգության մթնոլորտը Թրամփի վարչակազմից հետո նոր խնդիրներ ունի, շատ սպառնալիքներ կան Իրանի շուրջ։ Դա կարող է առիթ լինել, որ Ադրբեջանը, դրանից օգտվելով, հարձակում կատարի Հայաստանի վրա»,- լրագրողների հետ զրույցում այս տեսակետ հայտնեց «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն»-ի հիմնադիր Պույա Հոսեյնին՝ ընդգծելով, որ կարող է Իրանի դեմ երկրորդ ճակատը Անդրկովկասից լինի։
Հոսեյնին նշեց, որ Իրանի զինված ուժերը և կառավարությունը ուշադիր հետևում են այդ խնդրին։ Ըստ Հոսեյնիի՝ Իսրայելի տարիներ շարունակ Ադրբեջանին զենքի մատակարարումը, զենքի կուտակումը միայն ՀՀ-ի դեմ չէ, Իրանի դեմ էլ է։ «Եթե Իրանի անվտանգությունը թուլանա, Իսրայելը կարող է Անդրկովկասից երկրորդ ճակատ բացել Իրանի դեմ»,-նշել է Հոսեյնին։