|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի միջուկային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ռմբակոծման սպառնալիքներն անընդունելի են, Մոսկվան հանդես է գալիս Արևմուտքի հետ Իրանի թյուրըմբռնումների դիվանագիտական լուծման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դրսից հնչող սպառնալիքները, ինչպես, օրինակ, Իրանի միջուկային և էներգետիկ կառույցի ռմբակոծությունների մասին, որոնք ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի համար անխուսափելիորեն կհանգեցնեն լայնածավալ և անդառնալի ռադիոլոգիական հետևանքների, պարզապես անընդունելի են», - ասել է նա։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Մոսկվան հանդես է գալիս Իրանի և Արևմուտքի երկրների հակասությունների դիվանագիտական լուծման որոնման և կայուն բանակցային լուծումների որոնման օգտին: