|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյումրիում նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրել ենք, որ իշխող ուժի թեկնածուն մեծ աջակցություն է ստացել կառավարությունից, Երևանի քաղաքապետարանից, իշխող թիմից և ունեցել է անարդարացի առաջընթաց, անարդարացի առավելություն մյուս թեկնածուների օգտին: Այս մասին ասուլիսում ասաց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովեյանը։
«Հանրային հեռուստաընկերությունը կողմնակալություն է դրսևորել լուսաբանման ընթացքում, նախընտրական պաշտոնական ժամանակահատվածից առաջ անհամաչափ լուսաբանում է տեղի ունեցել, բնականաբար, ՔՊ օգտին։ Եղել է քարոզչություն, իշխանության ներկայացուցիչներն ավելի հաճախ են ելույթներ, հարցազրույցներ ունեցել, Հ1-ի եթերով անգամ նրանց ֆեյսբուքյան ստատուստներն են ընթերցվել։ Սա վարչական ռեուրսերի չարաշահում է»,- ասաց Մ.Հովեյանը։
Մանրամասն՝ տեսանյութում