|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինա են վերադարձվել զոհված 909 զինծառայողների մարմինները, հայտնել է Ռազմագերիների հարցերով ուկրաինական համակարգող կենտրոնը։
Զոհված զինվորները կռվել են Կուրախովի, Պոկրովի, Բախմուտի, Ուգլեդարի, Լուգանսկի և Զապորոժիե ուղղություններով։
Ռուսական կողմը դեռ պաշտոնապես չի հայտարարել զոհված զինվորների մարմինների վերադարձի մասին։
«Комсомольская правда» պարբերականի «Воекор»-ի թղթակից Ալեքսանդր Կոցը պնդում է, որ Ռուսաստան են վերադարձվել 43 զոհերի մարմինները։
Նրա տվյալներով՝ նրանցից միայն 35-ն են զինվորականներ։
Մնացած ութը Կուրսկի մարզի խաղաղ բնակիչների մարմիններ են, հայտնել է թղթակիցը։
Նմանատիպ հաղորդագրություն իր թելեգրամյան ալիքում տեղադրել է ВГТРК-ի ռազմական թղթակից Անդրեյ Ռուդենկոն։