|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյումրիից ահազանգում են, որ վաղ առավոտվանից իրավապահ համակարգի ներկայացուցիչները Փաշինյանի երեկվա սպառնալից ելույթներից հետո «մասկի շոու» են սկսել և խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակը, համակիրների և շտաբի պետի բնակարանները, արդեն կան բերման ենթարկվածներ:
Ըստ դաշինքի առաջնորդ Կարեն Սիմոնյանի և նախընտրական բլոկի ներկայացուցիչների՝ այս ամենը հատուկ արվում է դաշինքի մեծ հանրահավաքի օրը, որպեսզի խանգարեն «Մայր Հայաստանի» նախըտրական քարոզչությանը, շեղեն մարդկանց իրենց գործից:
Տեղում խուզարկություն իրականացնողներից պարզ դարձավ, որ այնտեղ գործողություն են իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեի, ոստիկանության առանձին վարչությունների ներկայացուցիչներ: Արդեն լուր է ստացվել, որ խուզարկության շրջանակներում «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին տեղափոխում են Երևան, ով նաև վատառողջ է և ունի ներքին արյունահոսություն:
Էմմա Գրիգորյանը, ում տանում են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե, «Մայր Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի ներկայացուցիչ է, երկու անչափահասի մայր է:
Իրադարձություններին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։