|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, համաձայն որի՝ առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից:
«Մենք ասում ենք՝ ձեր ասածը, ձեր խոստացածը կատարեք: Չենք խոսում էն մյուս բոլոր խոստումների մասին, որոնք ձախողել եք, կոնկրետ խոսում ենք շուրջ 500.000 կենսաթոշակառուների մասին: Բերել ենք, դրել ենք ձեր առաջ, ասում ենք՝ խոստացել եք, պարտավորվել եք՝ կատարեք»,— նշեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում