|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ը պարզել է, որ Շիրակի պետական համալսարանի խորհրդում ընդգրկված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Թռչունյանին խորհրդի կազմում առաջադրել է վարչապետը: Ըստ գործող կարգի` ՀՀ վարչապետը ՀՀ բուհերի խորհուրդների կազմում առաջադրում է անդամներ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից:
Սակայն աբսուրդն այն է, որ Կարեն Թռչունյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է 2023 թ. հունվարին, Ժաննա Անդրեասյանի նախարար դառնալուց անմիջապես հետո:
Սակայն սա դեռ վերջը չէ: Խորհրդի անդամներից ՍԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Շատվորյանն աշխատանքից ազատվել է 2023 թ. մարտին:
Խորհրդի անդամ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Պապիկյանը ևս չի պաշտոնավարում:
Թերևս բարեկաման խորհուրդ տիկին Ժաննային. ակադեմիական քաղաքը կառուցելուց առաջ գոնե կարգի բերեք ձեր փաստաթղթերն ու ձևավորեք բուհական նորմալ խորհուրդներ:
Վ. Սարգսյան