|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Կրոկուս սիթի հոլ»-ում իրականացված ահաբեկչության տարելիցի կապակցությամբ բացվել է զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, գրում է РИА Новости-ն։
«Այսօր Կրոկուսի մոտ բացվել է 2024 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող: Այդ ահաբեկչությունը խլել է հարյուրավոր մարդկանց կյանքեր, շատերը վիրավորվել են։ Ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին, հարազատներին և ընկերներին», - ասել է Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը:
Հիշեցնենք՝ 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 145 մարդ։