|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիան 13 տարի փակելուց հետո մարտի 20–ին վերաբացել է իր դեսպանատունը Դամասկոսում: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle–ն:
Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով 2012 թ.–ին փակված դեսպանատունը պաշտոնապես վերաբացել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոքը, որը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումից հետո արդեն երկրորդ անգամ է այցելել Սիրիա։
Նշվում է, որ Գերմանիայի՝ փոքրաթիվ դիվանագետներ կվերսկսեն իրենց գործունեությունը Դամասկոսում, սակայն հյուպատոսական աշխատանքները, օրինակ՝ վիզաների տրամադրումը, կշարունակվեն Բեյրութում: