|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկություններ կան, որ թեև Իրանը նվազեցրել է հութիներին իր ռազմական տեխնիկայի մատակարարումների ինտենսիվությունը և ընդհանուր աջակցությունը, նրանք դեռևս մեծ քանակությամբ մատակարարումներ են ուղարկում: Դրա մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իրանը պետք է անհապաղ դադարեցնի այդ մատակարարումները։ Թող հութիներն իրենք գլուխ հանեն դրանից: Ցանկացած դեպքում պարտվելու են, բայց այդպես ավելի արագ կպարտվեն։ Հութի բարբարոսներին հսկայական վնաս է հասցված տեսեք՝ ինչպես է այն աստիճանաբար վատանալու. սա նույնիսկ արդար պայքար չէ և երբեք էլ այդպիսին չի լինի: Նրանք ամբողջությամբ կործանվելու են»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները վերջերս ավիահարվածներ էր հասցրել Եմենի տարածքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին Եմենի հութիների գործողությունների համար, որոնք արգելափակել են իսրայելական նավերի տեղաշարժը Կարմիր ծովով։