|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ա.Դեղտրիկյանի հարազատներին և գործընկերներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Արա Դեղտրիկյանը 60 տարեկան էր, ուներ առողջական խնդիրներ։