|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի զինված ուժերն ազատագրել են Կուրսկի մարզի Ռուբանշչինա և Զաոլեշենկա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշված գյուղերը գտնվում են ավելի վաղ ազատագրված Սուջա քաղաքի մոտակայքում։ Զաոլեշենկան մոտ է Սուջայի բնակզանգվածին, Ռուբանշչինան գտնվում է մի քանի կիլոմետր դեպի արևմուտք։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է ուկրաինական զորքերից Կուրսկի մարզի Սուջա քաղաքի ազատագրումը: