|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում, հայտնում է Белта գործակալությունը։
Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կքննարկեն երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցեր, Միութենական պետության ներսում ինտեգրացիոն համագործակցության հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդի թեմաները:
Բացի այդ, հանդիպումից հետո սպասվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում և ղեկավարների մամուլի ասուլիս։
Սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն է Բելառուսի ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո։