|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն սխալ քայլեր ձեռնարկի, ապա հակաքայլերը վճռական կլինեն։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ամերիկացիները և նրանց գործակալները սխալ գործողություններ ձեռնարկեն, Իրանի հակաքայլերը կլինեն վճռական և հստակ: Եվ ամենաշատը կտուժի ԱՄՆ-ն»,- Խամենեիի խոսքն է մեջբերել ISNA գործակալությունը: