|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը այցով կմեկնի Թուրքիա: Այցը կկայանա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Բանակցություններում քննարկվելու են տարածաշրջանային և համաշխարհային ընթացիկ իրադարձությունները: Տեղի կունենա նաև մտքերի փոխանակում այն քայլերի շուրջ, որոնք պետք է ձեռնարկվեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդման համար:
Բացի այդ, այցի շրջանակներում տեսակապով տեղի կունենա Իգդիր-Նախչըվան գազատարի բացման արարողությունը, որի հիմքը դրվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից 2023 թվականի սեպտեմբերի 25-ին։