|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ներողություն պետք է խնդրի Էդգար Ղազարյանից վճարելով 1 միլիոն դրամ փոխհատուցում: Այս մասին հայտնում է Ֆիդելիս ընկերությունը։
«Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ Ռուստամ Բաքոյանը տասնյակ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հասցեին:
Ֆիդելիսի փաստաբանական թիմը, ստանձնելով Էդգար Ղազարյանի շահերի պաշտպանությունը, հասավ արդյունքի: Դատարանը բավարարեց ներողություն խնդրելուն և պատճառված ոչ նյութական վնասի հատուցմանը պարտավորեցնելու պահանջները: Իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոխոխ թողեցին մեր վստահորդի օգտին կայացված վճիռը»,- նշված է հայտարարության մեջ: