|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է Սիրիայի անցումային փուլի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային: Ըստ տեղական ԶԼՄ-ների, հանդիպման ընթացքում կստորագրվեն կարևորագույն համաձայնագրեր:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Ահմեդ աշ-Շարաան և Էրդողանը նախատեսում են քննարկել համատեղ պաշտպանության մասին համաձայնագիրը: Մասնավորապես, երկրների ղեկավարները մտադիր են անդրադառնալ կենտրոնական Սիրիայում թուրքական ավիաբազաների ստեղծման հարցին։