|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Կատար, որտեղ ծրագրված են նրա բանակցությունները պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Այդ ուղևորության ընթացքում պլանավորված են հանդիպում պաղեստինյան իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և Պաղեստինում վերջին իրադարձությունների քննարկում», - Իրանի ԱԳՆ հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, Արաղչին կհանդիպի նաև Կատարի ղեկավարության հետ, կողմերը կքննարկեն տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Հիշեցնենք՝ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունն Անկարայում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև այցելել է Կահիրե, որտեղ հանդիպել է Եգիպտոսի ընդհանուր հետախուզության վարչության ղեկավար Հասան Մահմուդ Ռաշադի և պաղեստինցի բանտարկյալների հետ, որոնք արտաքսվել են Եգիպտոս իսրայելական բանտերից ազատվելուց հետո՝ Իսրայելի հետ պատանդների փոխանակման շուրջ գործարքի շրջանակներում: