|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում հրադադարը վերադարձել է ուժի մեջ։ ՀԱՄԱՍ-ը խոստանում է մինչև շաբաթվա վերջ ազատ արձակել վեց պատանդների։
Հազարավոր պաղեստինցիներ հավաքվել են Նեցարիմ միջանցք՝ Գազայի հատվածի հյուսիս մտնելու համար: Իսրայելի վարչապետը կիրակի օրը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններն ապաշրջափակվել են, և որ նախկինում ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը վերադարձել է ուժի մեջ:
Գազայի հյուսիսի բնակիչներին երկուշաբթի առավոտյան ժամը 7-ից թույլատրվել է վերադառնալ իրենց տները: