|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դավաճանին և թուրքերին թվում է, թե ապամոնտաժում են հայերին իրար կապող ազգային հիմքերը:
Չարաչար են սխալվում, որովհետև ամեն հարվածից հետո ավելի ու ավելի շատ հայեր են իրար կպնում, որ դիմադրեն անտեսանելի ցեղասպանությանը՝ ազգի մեջ գցած վիրուսին։
Այսպես է եղել նաև ֆիզիկական ցեղասպանության արդյունքում: Հույս ունեին ֆիզիկապես բնաջնջել հայերին, այնինչ ցեղասպանության հիշողությունը դարձավ սոսինձը, որ կպցրեց բոլորիս:
Հիմա էլ հետամնաց դավաճաններին դիմադրելն է սոսինձը, որը ազգային գիտակցություններս կպցնում է իրար ու սարքում ազգ:
Հետևաբար և բնականաբար, շատերին է ձեռք տալու ցեղասպանության ճանաչման կամ հայ դավաճաններին դուրս շպրտելու օրակարգը, որը գոյանում է հենց հայերի նախաձեռնությամբ ու միավորմամբ»։