|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Բոլու նահանգի «Կարտալկայա» լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
«Ցավոք, ունենք 66 զոհ, 51 վիրավոր», - թուրք նախարարի խոսքը մեջբերում է Haber Global հեռուստաալիքը:
Հյուրանոցի սեփականատերը և ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել են։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի Բոլու շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել: