|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներկա չի լինի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, այդ օրը նա հանդես կգա Եվրամիությունում հունգարական նախագահության արդյունքների մասին զեկույցով, հայտարարել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Հավաշին:
«Չնայած ջերմ հարաբերություններին՝ Վիկտոր Օրբանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը 2025 թվականի հունվարի 20-ին։ Այդ օրը վարչապետը Բուդապեշտում զեկույցով հանդես կգա 2024 թվականի երկրորդ կեսին ԵՄ - ում Հունգարիայի նախագահության արդյունքներին նվիրված խորհրդաժողովում», - Հավաշիի խոսքը մեջբերում է Telex պորտալը։
Դեկտեմբերին Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գույաշը հայտարարել էր, որ Օրբանի կողմից Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու ծրագրեր դեռ չկան, նման միջոցառումներին, որպես կանոն, օտարերկրյա առաջնորդներ չեն կանչվում: