|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կայացած մամլո ասուլիսում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ 2023թ. հանրապետությունում մթերվել է 160.000 տոննա խաղող:
Yerkir.am-ը հիշեցնում է՝ օգոստոս ամսին նույն ցուցանիշին անդրադառնալիս Պապոյանի տեղակալ Արման Խոջոյանը նշել է 170.000 թիվը: Մնում է հասկանալ, թե նույն շենքում և գերատեսչությունում աշխատող երկու բարձրաստիճան պաշտոնյաների մոտ ինչպես է խաղողի մթերման ծավալը 10.000 տոննայով տարբերվում:
Դե, լրագրողների վրա գոռգոռացող, չափազանց ինքնավստահ նախարարը հավանաբար վերստին կսկսի իր ավանդական «հերքումները»։ Հուսով ենք, այս անգամ վերջինս ու իր մամուլի խոսնակը կանեն դա քաղաքակիրթ եղանակով, այլ ոչ լրատվամիջոցներին պիտակավորելով։