|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 200 ընկերությունների եւ ֆիզիկական անձանց դեմ, որոնք կապված են ռուսական էներգետիկ սեկտորի հետ, ինչպես նաեւ ավելի քան 180 նավերի, ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ:
«Այսօր ԱՄՆ - ն պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի էներգետիկ սեկտորի հետ կապված ավելի քան 200 ընկերությունների և ֆիզիկական անձանց, ինչպես նաև ավելի քան 180 նավերի դեմ», - հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Պատժամիջոցներն ուղղված են միջազգային շուկաներ Մոսկվայի մուտքի սահմանափակմանն ու նավթի ու գազի արտահանումից ստացվող եկամուտների կրճատմանը: Փաթեթի շրջանակներում սահմանափակումներ են մտցվում նաև էներգառեսուրսների արդյունահանման և վերամշակման հետ կապված ձեռնարկությունների, ինչպես նաև դրանց փոխադրման մեջ ներգրավված նավերի դեմ: