|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Հազար անգամ ասել,գրել եմ,որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը,խաղաղության խաչմերուկը միֆ են։ Իլհամ Ալիևը իր վերջին հայտարություններով հաստատեց դա։ Հայաստանի անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը Ալիևը և Ադրբեջանը չեն,այլ` Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն։
Իրենց անփառունակ իշխանությունը երկարաձգելու համար նրանք խաղաղության խաչմերուկի, խաղաղության պայմանագրի մասին միֆով թմրեցնում են Հայաստանի բնակչության զգոնությունը, կոտրում նրա դիմադրության ոգին։ Ցեղասպանություն տեսած ազգը չպետք է այսքան միամիտ լիներ, չպետք է վստահեր թուրքին և նրան ծառայողներին»։