|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առնվազն 4 մարդ է մահացել ԱՄՆ-ի տարածք երկրի կենտրոնական հատվածից մինչև Միջատլանտյան շրջան ներխուժած ձնաբքի պատճառով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Միսսուրիի, Իլինոյսի, Ինդիանայի, Կենտուկիի, Արևմտյան Վիրջինիայի և Վիրջինիայի նահանգների մոտ 300 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 23 հազար չվերթ:
ԱՄՆ Ազգային Եղանակային Ծառայությունը (NWS) երկուշաբթի նախազգուշացրել է, որ փոթորիկը շարունակում է շարժվել Միջինատլանտյան տարածաշրջանով, ինչը լուրջ խափանումներ է առաջացնում ճանապարհային հաղորդակցության մեջ:
Ըստ կանխատեսողների՝ ամենաառատ տեղումները սպասվում են Արևմտյան Վիրջինիա, Մերիլենդ, Վիրջինիա, Վաշինգտոն և Դելավեր նահանգներում»,-նշել է նա։