|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Չոյ Սանգ-Մոկը երկրում յոթօրյա սուգ է հայտարարել Մուան քաղաքում մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
Դեկտեմբերի 29-ի առավոտյան Jeju Air Boeing-ը, որն ուղեւորվում էր Թայլանդից դեպի Հարավային Կորեա, վթարի է ենթարկվել։ Նախնական վարկածով ինքնաթիռը բախվել է թռչյունների երամին։ Վայրէջքի ժամանակ օդանավի վայրէջքի սարքը չի երկարացվել, այն շեղվել է թռիչքուղուց, բախվել ցանկապատի պատին, մի քանի մասի է կոտրվել ու բռնկվել։
Ինքնաթիռում եղել է 181 մարդ՝ 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Բացառությամբ Թաիլանդի երկու քաղաքացիների, ինքնաթիռում բոլորը եղել են Հարավային Կորեայի քաղաքացիներ: Երկուսը ողջ են մնացել։ Աղետից մահացել է 179 մարդ։