|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիան դադարեցրել է 237 միլիոն եվրո ծավալով Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ նախատեսված տարբեր նախագծերի համար, հայտարարել է Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։
Խոսքը կանաչ ջրածնի, էներգետիկ նախագծերի, ինչպես նաև Բաթումի ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորման մասին է։ Գերմանիայի իշխանությունների նման որոշման պատճառը «Վրաստանի շեղումն է դեպի ԵՄ ուղուց», գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայաությունը։
Միաժամանակ երկիրը կշարունակի աջակցել վրացական հասարակական կազմակերպություններին, ասել է դեսպանը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից։