|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը օտարերկրյա ռազմական կցորդների համար կայացած ճեպազրույցում Կովկասում իրավիճակը բարդ է անվանել։
«Անդրկովկասում իրավիճակը բարդ է մնում։ Նրա զարգացման վրա ապակառուցողական ազդեցություն են ունենում արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ձգտումները՝ ուժեղացնել դիրքերը տարածաշրջանում, պահել Վրաստանը և Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության ուղեծիր», - ասել է նա։
Զորավարն ընդգծել է, որ Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը՝ ֆինանսավորելով և ուղղորդելով բողոքի ակցիաները Վրաստանում։ Այդ փորձերը ցույց են տալիս շահագրգռվածություն՝ երկիրը ներքաշելու ակտիվ հակառուսական գործողությունների՝ ուկրաինական սցենարով։
Գերասիմովն ասել է, որ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում։
«Մեծ մասամբ մեր պետության ջանքերի շնորհիվ ակնհայտ է Երևանի և Բաքվի դրական առաջընթացը երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», - նշել է նա։