|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանության ներսում ակտիվորեն քննարկվում է ռուսական ալիքները Հայաստանի մուլտիպլեքսից հեռացնելու հարցը: Ավելին, այս մասին բաց տեքստով դեռ գարնանը հայտարարել էր ԲՏԱ նախարարը, սակայն ամեն ինչ ավարտվել էր «պարտքային» շղարշով մասնակի, ժամանակավոր սահմանափակումներով:
Գործընթացն, ըստ մեր աղբյուրի, կսկսվի արդեն հունվարից։ Ի դեպ, կան տեղեկություններ, որ իշխանությունները փորձում են իրավական «լազեյկաներ», տարբերակներ գտնել «արտամուլտիպլեքսային» ռուսական ալիքների, հատկապես, այսպես կոչված, «տեղեկատվականքաղաքականների» հեռարձակումը ևս սահմանափակելու համար: