|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 13 անօդաչու թռչող սարք Սև ծովի և մեկական՝ Կուրսկի և Բելգորոդի շրջաններում: Ինչպես փոխանցում է գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր, երբ Կիևի ռեժիմը փորձեց ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով, ոչնչացվել են 13 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Սև ծովի, և մեկական անօդաչու թռչող սարք՝ Կուրսկի և Բելգորոդի շրջանների տարածքների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։