|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ ընթանում է «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը։
Անդրադարձ է կատարվելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տարբեր շերտերին։
Խորհրդաժողովը կծավալվի հետևյալ առանցքային թեմաների շուրջ․
● Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որպես անվտանգային և զսպիչ գործոն,
● աշխարհաքաղաքական զարգացումներ. պանթուրքականությունը տարածաշրջանային սպառնալիք,
● հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն:
Զեկույցներով հանդես կգան քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։