|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թբիլիսիում ցուցարարները ուրբաթ երեկոյան կրկին փակել են Ռուսթավելի պողոտան Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ շաբաթ օրը կայանալու են նախագահի ընտրությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Երեքշաբթի Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ բողոքի ակցիաների կազմակերպիչները արտասահմանյան երկրների հատուկ ծառայությունների համակարգմամբ ծրագրում են խափանել նախագահական ընտրությունների անցկացումը, որոնք նախատեսված են դեկտեմբերի 14-ին:
Ուրբաթ օրը ցերեկը բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքի տարբեր շրջաններում։ Երեկոյան ցուցարարները հավաքվել են իրենց ավանդական վայրում՝ խորհրդարանի մոտ՝ Ռուսթավելի պողոտայում, որտեղ կրկին փակել են մեքենաների երթևեկությունը: Ակցիային մասնակցում է մի քանի հազար մարդ։ Ոստիկանությունը տեղի ունեցողին չի միջամտում։ Ակցիան խորհրդարանի մոտ անցկացվում է արդեն տասնվեցերորդ երեկոն անընդմեջ։