|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆուտբոլի եվրոպական ասոցացիան` ՈՒԵՖԱ-ն, 37 500 եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
ՈՒԵՖԱ-ն Ֆարերյան կղզիների դեմ խաղում ճայթուկների օգտագործման համար տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 20 000 եվրոյով և կարգադրել ազգային թիմի առաջիկա խաղում, որտեղ ՀՖՖ-ն կլինի հյուրընկալող կողմ, փակել մարզադաշտի ընդհանուր առմամբ 500 նստատեղ՝ հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում:
Որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար:
ՀՖՖ-ն տուգանվել է նաև 17.500 եվրոյով` հանդիպման ընթացքում բարձրացված պաստառների համար: