|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հարավ» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Ռոմանովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Հարավ» զորախմբի ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռոմանովկա բնակավայրը», - ասվում է հաղորդագրությունում։
Իսկ «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Նովոդարովկա բնակավայրը։