|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճապոնիայի ափերի մոտ՝ Իշիկավա պրեֆեկտուրայի մոտ, 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է երկրի Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22.47-ին: Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իսիկավա պրեֆեկտուրայի արևմտյան ափի մոտ։
Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։