|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավը խորտակվել է երկուշաբթի առավոտյան Կարմիր ծովում՝ Եգիպտոսի Մարսա Ալամ ափերի մոտ, մի քանիսին ողջ են գտել, և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հայտնել է Կարմիր ծովի նահանգային վարչակազմը։
Վարչակազմի տվյալներով՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 5.30-ին հաղորդում է ստացվել Մարսա Ալամից հյուսիս գտնվող Sea Story զբոսաշրջային զբոսանավի խորտակման մասին։ Հաղորդվում է, որ նավի վրա եղել է 31 զբոսաշրջիկ տարբեր երկրներից և անձնակազմի 14 անդամ։
«Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին հայտարարել է զբոսաշրջային զբոսանավի խորտակումից փրկվածների հայտնաբերման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ որոշ փրկվածներ են հայտնաբերվել, և որոնումները շարունակվում են։