|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանն ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ փոխգործակցության «դառը փորձ» ունի, սակայն ԱՄՆ նախագահական ընտրությունները սխալ մոտեցումները վերաիմաստավորելու և վերանայելու հնարավորություն են, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ Այսպես է նա մեկնաբանել նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, գրում է IRNA-ն։
«Միացյալ Նահանգների նախագահի ընտրության պատասխանատվությունը ժողովրդի վրա է: Այժմ ժողովուրդն արդեն կատարել է իր ընտրությունը: Այս ընտրությունները հնարավորություն են վերանայելու և վերաիմաստավորելու նախկինում կիրառված սխալ մոտեցումները», - ասել է նա: