|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չորեքշաբթի օրը շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ, ասվում է հայտարարության մեջ:
«Շնորհավորում եմ նորընտիր նախագահ Դոնալդ Ջ. Թրամփին և հաստատում հավատս առ այն, որ Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևորագույն հենասյունն է.. ՄԱԿ - ը պատրաստ է կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ՝ լուծելու այն ցայտուն խնդիրները, որոնց բախվում է մեր աշխարհը», - ասված է գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: